Հրատապ հավաք՝ ԲՀԿ գրասենյակում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրատապ հավաք է հրավիրել:
Այս պահին ԲՀԿ քաղխորհրդի անդամները շտապում են Ծառուկյանի հետ հանդիպմանը, որն ավանդաբար անցկացվում է նույն վայրում:
Իվետա Տոնոյանը հաստատեց [url=https://yerevan.today/all/politics/57693/hratap-havaq-bhk-grasenyakoum]YerevanToday[/url]-ի տեղեկությունները՝ ընդգծելով, որ հանդիպման օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկուներ են, հատկապես ԲՀԿ առաջնորդի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումներին պատասխան ԲՀԿ հետագա անելիքները: Այսօր կլինեն նաև խիստ որոշակի հստակեցումներ՝ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ենթադրվում է՝ երեկվա ինֆորմացիոն տհաճ արտահոսքից հետո Գագիկ Ծառուկյանն այսօր կտրուկ քայլերի մասին հայտարարություն կանի։ Իսկ կհնչեցնի՞ վարչապետի հրաժարականի պահանջի մասին, կիմանանք մոտ մեկուկես ժամ անց՝ նիստի ավարտին: