211652_close_icon
views-count16208 դիտում article-date 14:50 22-06-2020

Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները շատ ծանր են լինելու. Արթուր Վանեցյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով անդրադառնալով «Իմ Քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որով դադարեցվում են ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Նա մասնավորապես նշել է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։ Հարգելի՜ պատգամավորներ, չկարծեք, թե Սահմանադրության 96-րդ հոդվածը (այն է՝ պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար) կարող է պաշտպանել ձեզ ձեր իսկ քվեարկությամբ ծանր հանցագործություն կատարելու հետևանքներից։ Ուստի հորդորում եմ ձեզ զերծ մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհավասարակշիռ մարդու ապօրինի հրահանգները կատարելուց։ Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները, վստահեցնում եմ, շատ ծանր են լինելու՝ առաջին հերթին մեր պետության, ապա նաև անձնապես ձեզնից յուրաքանչյուրի համար։ Դուք ձեր այսօրվա քվեարկությամբ կիսելու եք Նիկոլ Փաշինյանի արարքների քրեական և քաղաքական պատասխանատվությունը։ Լավ մտածե´ք։ Հարգելի´ գործընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և այդ նպատակով սկսում ենք շտապ խորհրդակցություններ՝ պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ»։

Նմանատիպ նյութեր