Կադրը նայելուց հետո, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, տղամարդկությու՞ն, թե՞ ինչություն էր դա. Աղվան Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղվան Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել մի դրվագ՝ Հայաստանի առաջնության «Նոա»-«Շիրակ» խաղից (4:0) և գրել:
««Мы проявили мужество». այսպես խաղից հետո «Նոայի» մարզիչը բնութագրեց իրենց թիմի գործողությունները, նաև նշեց, որ չեն խախտել «Արդար խաղ»-ի կանոնները։
Կադրը նայելուց հետո, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, տղամարդկությու՞ն, թե՞ ինչություն էր դա։
Հրայր Մկոյանը մոտենում է մրցակցի ֆուտբոլիստին օգնելու, իսկ իր «ընկերները» օգտվում առիթից։
Հ.Գ. Իսկ «բարձրակարգ» հայ մրցավարները, շարունակում են խորտակել հայկական ֆուտբոլը։
Կյանքը շարունակվում է,ու ժամանակը ցույց կտա, թե ովքեր ու երբ որտեղ կլինեն»: