Բելգիացի հեծանվորդը մահացել է խճուղային մրցարշավի ժամանակ
Բելգիացի հեծանվորդ Նիլս դե Վիրենդտը մահացել է խճուղային մրցարշավի ժամանակ, որը տեղի է ունեցել բելգիական Վորտգեմ-Պետեգեմ քաղաքում:
VDM-Van Durm-Michiels-Trawob սիրողական թիմի 20-ամյա հեծանվորդը մրցումների ժամանակ կորցրել է գիտակցությունը և կարճ ժամանակ անց մահացել՝ չնայած բժիշկների միջամտությանը: Մարզիկի մահվան պատճառը սրտի անբավարարությունն էր: Ողբերգության պատճառով մրցարշավը դադարեցվել է եզրագծից 13 կմ առաջ:
Այս մրցումները Բելգիայում առաջինն էին կորոնավիրուսի պատճառով մրցումների վրա արգելք դնելուց հետո և մարզումային բնույթ էր կրում՝ մինչև հեծանվային մրցաշրջանը պաշտոնապես վերսկսելը: