211652_close_icon
views-count4782 դիտում article-date 15:07 05-08-2020

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. 168.am

ՀՀ ոստիկանության և նրա համեմատաբար նորանշանակ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր ու հարևան Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում, գրում է [url=https://168.am/2020/08/05/1346582.html?fbclid=IwAR2y1XEd0jIAB2SFJ2prq72epVUwdMfCDSuPWw2GmefvYdXntO1WVc-dgCI]168.am[/url]-ը։ Մի կողմից Ամուլսարի ու Մաշտոցի պուրակի հետ կապված խնդիրները, ահագնացող սոցիալական բողոքի հիմքով ծագած ու ծագելիք բողոքի ալիքները, մյուս կողմից էլ կադրային խնդիրները լուրջ պրոբլեմ են դառնալու կառույցի համար: Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից»։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://168.am/2020/08/05/1346582.html?fbclid=IwAR2y1XEd0jIAB2SFJ2prq72epVUwdMfCDSuPWw2GmefvYdXntO1WVc-dgCI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր