211652_close_icon
views-count22075 դիտում article-date 11:31 29-09-2020

19-ամյա զոհված զինծառայող Դավիթ Բադալյանը Մասիս քաղաքից էր, նրա եղբայրը ծառայության մեջ է այս պահին. Tert.am

Պաշտպանության բանակը երեկ տեղեկացրել է, որ հայկական կողմն ունի 84 զոհ: Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 84 զինծառայողների անունները։ Նրանցից մեկը՝ 19-ամյա Դավիթ Բադալյանը, Արարատի մարզի Մասիս քաղաքից էր: Դավիթ Բադալյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող էր։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը [url=https://www.tert.am/am/news/2020/09/29/davit-badalyan/3409102?fbclid=IwAR34jouBkdS9ulj0sHoBxurdOSWwUp66UeHjlXJ9eX-7rQK2OktWQQVdSd0]Tert.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դավիթի եղբայրը ծառայության մեջ է գտնվում: Նա ունի թույլտվություն եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Նմանատիպ նյութեր