211652_close_icon
views-count4619 դիտում article-date 13:34 12-12-2020

19-ամյա Արսենն իր կյանքի գնով փրկել է զինակիցների կյանքը․ Ներքին Գետաշենի՝ ամենամեծ սրտով տղայի մասին․ NEWS.am

Կրտսեր սերժանտ Արսեն Խաչատրյանը զոհվել է մարտի դաշտում՝ փրկելով ընկերների կյանքը։ «Եղբայրս ու իր զինակիցները շրջափակման մեջ են ընկել, մի ուրիշ սերժանտի խնդրել է, որ նորակոչիկներին տանի էդտեղից, որովհետեւ վստահ է եղել, որ ոչ մեկը չի փրկվելու, եթե մնան էդտեղ։ Արսենն ու պայմանագրային երկու զինծառայող մնացել են շրջափակման մեջ։ Ինքն էլ կարող էր գալ, փախչեր, բայց ինքը հպարտ էր, կյանքում էդ քայլին չէր գնա, ինքն իր դիրքը չթողեց։ Մինչեւ սերժանտը մյուսներին տարել ու հետ է եկել, եղբայրս ու մյուս երկու պայմանագրայինները զոհվել էին»,- [url=https://news.am/arm/news/618461.html?fbclid=IwAR00ATAVIMUch799pjJrLxKgicgkbK9kFjxFVzGZTMft80BbtMJ80ivWAQg]NEWS.am[/url]- ի հետ զրույցում պատմեց Արսենի մորաքրոջ աղջիկը՝ Աննան։ Արսենը բանակ էր զորակոչվել 2019թ․-ի հուլիսին։ Ժամկետային զինծառայողը Մարտունու շրջանի առաջնային դիրքերում էր, թեժ մարտերի կիզակետում։ Թշնամու հրազենային գնդակը թիկունքից մահացու հարված էր հասցրել Արսենի սրտին։ 19-ամյա Արսենը երկու ավագ եղբայր ունի։ Նա մարտական ընկերներին ասել է՝ դուք գնացեք, մտածելով, որ ինքը իր ծնողների վիշտը ամոքող եղբայրներ ունի։ «Իմ եղբայրը իրականում չի մահացել, այլ անմահացել է։ Ասում են՝ մահ իմացեալ անմահություն է, ու իմ Արսենը գիտակցված կերպով գնաց դեպի անմահություն՝ հավատալով, որ հաղթելու ենք․․․»,- նշեց Աննան։ Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/618461.html?fbclid=IwAR00ATAVIMUch799pjJrLxKgicgkbK9kFjxFVzGZTMft80BbtMJ80ivWAQg]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր