Ամանորի գիշերն Ախալքալաքում 33-ամյա հայ երիտասարդ է սպանվել․ Tert.am
Ամանորի գիշերն Ախալքալաքում սպանություն է տեղի ունեցել։
[url=https://www.tert.am/am/news/2021/01/01/spanutyun/3487210?fbclid=IwAR17Wg1RpM4Y37m-p58VDPaRxoUjqPtVgF9idWyeyph2hjYEmMPzdVoFw3c]Tert.am[/url]-ի հետ զրույցում տեղի բնակիչ Ա. Կարապետյանը հայտնեց, որ բանավեճ է տեղի ունեցել, ինչին հաջորդել է կրակոցը։
Հարևան Սաթխա գյուղի 33֊ամյա երիտասարդ է սպանվել. վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»,- ասաց Կարապետյանը։
Հարցին՝ հայտնի է, թե որն է սպանության պատճառը կամ կա կասկածյալ, թե ոչ, Կարապետյանը հայտնեց.
«Իմ տեղեկություններով՝ կա, ոստիկանությունն այս պահին գյուղում է, սպասում ենք պաշտոնական տեղեկություններ»,- ասաց Կարապետյանը։
Նա հայտնեց, որ ենթադրաբար բանավեճի պատճառը, որին հաջորդել է սպանությունը, նախկինում ունեցած հարցերն են եղել։