211652_close_icon
views-count2353 դիտում article-date 21:30 01-01-2026

Ամստերդամում Ամանորի գիշերն այրվել է 150-ամյա եկեղեցին

Ամանորի գիշերը ուժգին հրդեհը ոչնչացրել է Ամստերդամի կենտրոնում գտնվող Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է NL Times-ը։ 
Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 1-ի սահմաններում և արագորեն կլանել ամբողջ եկեղեցին։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է, որ հրդեհը չափազանց ուժեղ է եղել և ավերիչ ազդեցություն է ունեցել տեսարժան վայրի վրա։ Նա հավելել է, որ հիմնական մտահոգությունը տեղի բնակիչների անվտանգությունն ու նրանց տների պահպանումն է։

Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։ Այն մեկ դարից ավելի ծառայել է որպես կաթոլիկ եկեղեցի։ Վերջերս շենքն օգտագործվել է արարողակարգային միջոցառումների համար։ Լրատվամիջոցի տվյալներով՝ շինությունը վերականգնման ենթակա չէ։ 

Նմանատիպ նյութեր