Ընտրություններին մասնակցել ինձ ստիպեցին Շուշիի, Հադրութի կորուստը և Եռաբլուրը. Արտակ Գալստյան
Կուսակցության հիմնադիրներից է Արշակ Բակլաչյանը, իսկ նախագահը՝ Անահիտ Եղոյանը: Կուսակցությունը ներկայումս մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին։ “Հայոց Հայրենիքի” վարչապետի թեկնածուն իրավապաշտպան, ազատամարտիկ Արտակ Գալստյանն է։
Փաստարկ լրատվականն իրավապաշտպանից հետաքրքրվեց, թե որն է ընտրություններին մասնակցելու շարժառիթը, ինչ սպասենք, եթե նրանք հայտնվեն խորհրդարանում:
— Ինչպես որոշեցիք գլխավորել «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը։
— 44 օրյա պատերազմից հետո, ինձ հետ կապ հաստատեցին կուսակցության հիմնադիրները եւ առաջարկեցին գլխավորել իրենց նախընտրական ցուցակը, ես համաձայնեցի: Առաջարկն ընդունելն ինձ ստիպել են Շուշիի և Հադրութի կորուստը եւ Եռաբլուրը:
— Ի՞նչ գաղափարախոսություն ունի կուսակցությունը:
— Հայը կա, պիտի մնա, հայը պիտի չթուրքանա, ցեղասպանությունը պիտի ճանաչվի, Հայաստանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ միասին վերականգնավի: Ընդ որում սա հռետորական պնդում չէ:
— Եթե «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, որո՞նք կլինեն այն առաջնային խնդիրները, որ կփորձի լուծել:
-Առաջին խնդիրը տարածքային ամբողջականության վերականգնում է, որն այսօր խաթարված է մոտ 3000 քառ. կմ-ով: Կարծում եմ 30 տարվա փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանը չկարողացավ դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել: Չեմ կարող ասել, դա կլինի ռազմական ճանապարհով թե դիմացինի կողմից «Հզոր Հայաստանի» իրականության ընկալման միջոցով: Միչև երկիրը չհզորանա, խնդիրը չի լուծվի:
— Տնտեսության զարգացման ի՞նչ տեսլական ունեք:
— ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի 70 տոկոսը չի մշակվում, ինչի արդյունքում մենք ներմուծում ենք ցորեն և մնացած ամեն ինչը: Մենք պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, արդյունաբերութանը, վերաբացենք ու կառուցենք գործարաններ։ Միայն ստեղծելով կհզորանանք։
Մանրամասներն՝ այստեղ