211652_close_icon
views-count2148 դիտում article-date 22:42 09-09-2021

Կասիլյասը Դուբայում բացել է դարպասապահների ուսումնական կենտրոն

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Դուբայում բացել է դարպասապահների իր առաջին ուսումնական կենտրոնը Իսպանիայից դուրս, հայտնում է Armsport.am-ը:

Նախագծի նպատակն է․ «զարգացնել Արաբական Միացյալ Էմիրություններում և Մերձավոր Արևելքում սկսնակ երիտասարդ դարպասապահների հմտությունները»,- ասվում է Դուբայի սպորտային խորհրդի հայտարարության մեջ:

Այստեղ կվերապաստրաստվեն նաև տարբեր երկրների ակումբների դարպասապահներ և դարպասապահների մարզիչներ:

«Ես միշտ երազել եմ մարել այս մարզաձևի նկատմամբ իմ պարտքը, որն ինձ տվել է ամեն ինչ, և միշտ ցանկացել եմ դարպասապահների համար ուսումնական կենտրոն բացել»,- ասել է Կասիլյասը:

Նմանատիպ նյութեր