Ինչն է խաչը զորավոր դարձնում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում 44 մետրանոց խաչ է կանգնեցվել՝ ի հիշատակ վերջին պատերազմում զոհված մեր հայրենակիցների: Ֆեյսբուքյան արձագանքը հիմնականում խիստ բացասական էր՝ «սա ի՞նչ ցուցամոլություն է, եթե հավելյալ փող ունեք, դպրո՛ցը վերանորոգեք կամ զե՛նք գնեք»:
Խոստովանեմ, որ մի տասը տարի առաջ ես էլ նման ձեւով կարձագանքեի: Այժմ չէի շտապի կտրուկ գնահատական տալ, այդպես ասած, համատեքստից դուրս: Իսկ համատեքստը հետեւյալն է. եթե այդ խաչը պարզապես պետք է ժանգոտի եւ միայն հեռվից գրավի մարդկանց ուշադրությունը, ապա դրա մեջ իսկապես բացարձակապես իմաստ չկա:
Եթե թույլ տաք, այսպիսի մի զուգահեռ անցկացնեմ. մի քանի ամիս առաջ կառավարությունում խոսվեց բուհերի շենքերը վաճառելու եւ այդ փողով Երեւանի արվարձաններում ժամանակակից արեւմտյան ոճի «կամպուսներ» կառուցելու մասին: Այդ գաղափարը նույնպես արժանացավ խիստ քննադատության: Եվ իրոք. «կամպուսները» սարքելը ձեւ է. դասավանդման այսօրվա մեթոդների, ծրագրերի, նպատակադրումների պարագայում դրանք ոչինչ չեն տա: Արդյունքի կարելի է հասնել միայն ձեւի եւ բովանդակության միասնականության դեպքում: Նույնը՝ խաչը: Եթե համայնքի բնակիչները համախմբվեն այդ խաչի շուրջ, եթե նրանք պարբերաբար հավաքվեն այնտեղ՝ ինչ-որ ոչ ձեւական, իրենց սրտից բխած միջոցառում կազմակերպեն, ապա, ինձ թվում է, խաչի գոյությունը միանգամայն արդարացված կլինի:
Առաջ ես էլ էի դժգոհում, որ գյուղերում եկեղեցիներ են կառուցվում՝ դա, անշուշտ, կարող է լինել «ռուսաստաններում» ապրող եւ այնտեղ հարստացած գյուղի նախկին բնակչի փառասիրության, ցուցամոլության արգասիքը: Բայց հիմա ես հարցին մոտենում եմ այլ կողմից. արդյո՞ք այդ մատուռի գոյությունը նպաստում է համայնքի համախմբմանը, թե՞ դա պարզապես պսակադրություն, կնունք անելու տեղ է: Մի բան է, որ ես Զովունիից (որտեղ եկեղեցի չկա) տրանսպորտով գնում եմ Երեւան, այնտեղ այլ գործերիս հետ մեկտեղ մտնում եմ եկեղեցի, տեսնում եմ անծանոթ մարդկանց, մոմ եմ վառում եւ էլի վազում եմ իմ գործերով՝ կարող եմ մի օր ծուլանալ, մի օր մոռանալ կամ ժամանակ չունենալ: Մեկ այլ բան է, եթե ես ամեն օր կամ, համենայնդեպս, ամեն կիրակի ոտքով, նպատակաուղղված գնում եմ Աստծո տաճար, շփվում եմ իմ համագյուղացիների հետ, փոխանակում եմ դրական էներգիա:
Ես ամենեւին կոչ չեմ անում բոլորին հավատացյալ դառնալ՝ մեծ հարգանքով եմ վերաբերվում աթեիստներին կամ այլ դավանանքների ներկայացուցիչներին: Պարզապես Հայ առաքելական եկեղեցին արդեն առնվազն 1720 տարի այն ինստիտուտն է, որն, իմ ընկալմամբ, ավելի ներդաշնակ է մեր մտածողությանը: Բայց, բնականաբար, մարդիկ կարող են, պայմանականորեն ասած, իրենց «խաչը» գտնել կրոնական կամ աշխարհիկ այլ համայնքներում:
Պատերազմի ժամանակ մեզ զենքե՞րն էին պակասում: Վստահ եմ, որ դա թիվ մեկ գործոնը չէր: Մեզ պակասում էր հավատը, փոխադարձ վստահությունը, կարգապահությունը: Ճիշտ նույն ձեւով համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի պակասը չէ, որ մեզ խանգարում է: Մեզ խանգարում են կասկածամտությունը, անհավատությունը, նիհիլիզմը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։