211652_close_icon
views-count15310 դիտում article-date 14:36 12-12-2021

Կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը

75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արդշինբանկից, որտեղ էլ վերջին տարիներին աշխատել է Աշրաֆյանը։

Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։ Աշրաֆյանը ծնվել է 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում: Այնուհետև ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար: 1999-ից ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետն է, ՀՀ դատախազության կոլեգիայի և գիտամեթոդական խորհրդի անդամ:
 

Նմանատիպ նյութեր