211652_close_icon
views-count1146 դիտում article-date 19:17 16-12-2021

Կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար:

Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի վերազինման համար ձեռք կբերվեն հետևյալ սարքավորումները՝ շտանգետներ, սաֆիտներ և կառավարման վահանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։

Նշվում է, որ մշակութային հաստատությունների գույքային հագեցվածության բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Նմանատիպ նյութեր