211652_close_icon
views-count1429 դիտում article-date 10:49 07-07-2026

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. Մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 6-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մովսես Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արման Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի քաղաքացի, ազգությամբ հնդիկ, 30-ամյա Ռաջ Կումար Ջի-ի վարած մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է։ Մոպեդավարը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Այլոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Գետիկյանն ու կրտսեր պարեկ Արման Բաբայանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

«Opel»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր