Կապավորներն անցկացրել են տեսական պարապմունքներ
Կապի համակարգերի շահագործման և սպասարկման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 17-19-ը զինծառայողների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։Պարապմունքների մասնակիցները ծանոթացել են կապի համակարգերի առկա նորարարություններին, կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու արագ փոփոխվող իրավիճակներում նպատակային որոշումների կայացման ունակությունները։