Լևոն Սահակյանը ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Լևոն Սահակյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր:
Լևոն Սահակյանի թեկնածությունը առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: