Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:
Ապրիլի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 6-ին, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝
Ապրիլի 7-ին, 8-ի ցերեկը սպասվում է անձրև:
Ապրիլի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: