211652_close_icon
views-count2577 դիտում article-date 16:22 07-04-2022

44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է. Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում կայացած հանդիպման քննարկման թեմաներից է եղել նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ եւ պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկման կարեւոր հարցերից էին հումանիտար հարցերը: ԵՄ խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից է, 777 հոգի՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր