«Մարտի 1–ի» գործով Սասուն Միքայելյանն արդարացվեց
ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս «Մարտի 1»-ի գործով արդարացվեց։ Նա այդ գործով մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ նրան ճանաչելով անմեղ։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել, 3 տարի ազատազրկումից հետո՝ 2011-ին համաներմամբ ազատ էր արձակվել։
Վճռաբեկ դատարանը «Մարտի 1-ի» գործով արդարացրել էր նաև Նիկոլ Փաշինյանին։