211652_close_icon
views-count12436 դիտում article-date 21:14 11-04-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի  12-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։
Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:
Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Նմանատիպ նյութեր