211652_close_icon
views-count4220 դիտում article-date 23:06 11-04-2022

Կայացել է «Արծիվների» և «Ռեֆորմիստների» հանդիպումը. քննարկվել են Հայաստանի շուրջ ծավալվող կարևորագույն հարցեր

Վահան Բաբայանը գրում է. Այսօր, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Արծվատուն կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական և ներքաղաքական օրակարգին վերաբերող կարևորագույն հարցեր:

Խաչիկ Ասրյանի և Վահան Բաբայանի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստան-Ռուսաստան բարեկամության համատեղ օրակարգ ձևավորելու և Հայաստանի ներքաղաքական դաշտում համատեղ գործունեություն իրականացնելու շուրջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր