211652_close_icon
views-count1232 դիտում article-date 10:15 12-04-2022

ԱԺ հերթական քառօրյան. օրակարգում 10 հարց է ընդգրկված․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որոնց շարքում են հետեւյալ հարցերը.

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին,

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին.

- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդում,

- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,

- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն,

- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամների ընտրություն եւ այլ հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր