Այս քայլով ոչ թե պաշտպանում են Արցախը, այլ սադրում. Կոնջորյանը՝ ընդդիմադիրների մասին
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ հերթական նիստը բոյկոտելը և Արցախ մեկնելը համարում է ոչ թե Արցախը պաշտպանող, այլ սադրող քայլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում:
«Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները»,- ասաց Կոնջորյանը:
Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: «Նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում, նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար: Եվ դա մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու»,- եզրափակեց Կոնջոյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի 12-ի նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու հեթական նիստերին և մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն։