211652_close_icon
views-count1131 դիտում article-date 19:00 12-04-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ընտանեկան բռնության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծանր վիրավորանքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցի հայտնաբերման, կանխամտածված սնանկության և հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու, սառը զենքի հայտնաբերման ու ապօրինի ձեռնարկատիրության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, վրաերթի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր