211652_close_icon
views-count1537 դիտում article-date 23:40 12-04-2022

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հերթական շրջայցի ժամանակ Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցում նրանք հայտնաբերեցին առանց համարանիշերի, մոտ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա։

Պարզվեց՝ փայտանյութն ու բեռնատարը պատկանում են Եղեգնուտի 26-ամյա մի բնակչի։ Նա փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հրաժարվել է բացատրություն տալուց:

26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին, բեռնատարն էլ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր