211652_close_icon
views-count5560 դիտում article-date 21:32 12-04-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:


Հանրապետության տարածքում`

Ապրիլի 13-ին, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-8 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:
Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր