211652_close_icon
views-count1710 դիտում article-date 11:07 15-04-2022

Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ․ 5165 շարժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն, ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։

Շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով, որտեղ հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիր-ժամանակացույցը։

«Ժամն է միասնական պայքարի՝ հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության ու մեր արժանապատվության»,- նշում են գործիչները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր