211652_close_icon
views-count2090 դիտում article-date 17:11 15-04-2022

Նոր տրանսպորտ՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում. կմեկնարկի էլեկտրական սքութերների ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՎՏՈԴՐԱՅՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱՎՏՈԴՐԱՅՎ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են ուղևորափոխադրման (տրանսպորտ) ոլորտում։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում հասարակական տրանսպորտի արդիականացման և աջակցման համար նախատեսվում է մեկնարկել էլեկտրական սքութերների ծրագիր: Ընկերության նպատակն է թեթևացնել բեռնվածությունն ու խցանումները քաղաքում, նպաստել տուրիզմի զարգացմանը: Ծրագրի նպատակն է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 407 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սքութերներիև դրանց պահեստամասերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով։

Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 374 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 42․6 մլն դրամ։

Նմանատիպ նյութեր