211652_close_icon
views-count1508 դիտում article-date 14:22 16-04-2022

«Քանի որ սա Աղվան Հովսեփյանի գործն է՝ իրենց ամեն խախտում թույլատրելի է»․ Երեմ Սարգսյան․ «Առավոտ»

«Մեղադրական կողմը հայտարարություններ է անում, թե՝ 6,8 միլիարդ դրամ, Աղվան Հովսեփյանի բոլոր գույքերի եւ դրամական մուտքերի վրա կալանք է դրվել։ Իսկ ինչո՞ւ 6,8, ինչո՞ւ 10 միլիարդ չէր, որտեղի՞ց եք այդ գումարը վերցրել, որ մի հատ էլ հիմնավորել եք, չնայած ոչինչ էլ չեք հիմնավորել։  Այդ գումարը որտեղի՞ց եք ֆիքսել։ Ընդամենը ցանկություններով․․․ Նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել, մինչդեռ իրավունք չունեին»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Գրում է Aravot.am-ը։

Նա ասաց, որ  Հովսեփյանի որդիների ամբողջ գույքի, հաշիվների, ընկերությունների վրա կալանք է դրված, որդին երեք մանկահասակ երեխա ունի․ «Ո՞նց պետք է ընտանիքը պահի։ Իբր թե օրինականություն են պահում, բայց ավելի մեծ ապօրինություններով»։

Հիշեցնենք, Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր