211652_close_icon
views-count4062 դիտում article-date 21:14 18-04-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի  19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Նմանատիպ նյութեր