Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Ապրիլի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի