«Հոկտեմբերի 27-ի գործով ոչ թե հիասթափված վիճակում ենք, այլ մեծ սպասումներ ունեմ»․ գլխավոր դատախազ․ «Առավոտ»
«Մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի գործերով նոր զարգացումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ։ Նկատի ունեմ բացահայտումները։ Մարդիկ սպասում են, որ մարտի 1-ի գործով զարգացումներ լինեն, նույնն էլ հոկտեմբերի 27-ով»,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Գրում է «Առավոտը»։
Արթուր Դավթյանը պատգամավորի խոսքը նախ շտկեց․ «Մարտի մեկի առնչությամբ հավանաբար նկատի ունեք դատարանում այս պահին քննվող գործը։ Երբեք սուբյեկտիվ հրապարակային խոսք չեմ ասի, եթե չկա հիմնավոր համոզմունք։ Այո, մեր համար անակնկալ էր այդ մոտեցումը (նկատի ունի ՍԴ որոշումը, որով սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր, այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ճանաչվեց հակասահմանադրական․-հեղ․)։ Իրավակարգավորումներով նախատեսված այլ միջոցներ ձեռնարկել ենք։ Որտեղ որ հանդիպել ենք մեկնաբանության անհրաժեշտության, դիմել ենք ՍԴ։ Մեր աշխատանքը հրապարակային է։ Հույս ունենք, որ առաջիկայում հանրությունն ականատես կլինի այդ քրեական գործով ապացույցների ամբողջական հետազոտմանը»։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի գործին, Արթուր Դավթյանը շեշտեց, որ արդեն երկու տարի վերաբացել են կազմակերպիչներին առնչվող նախաքննությունը․ «Քանի քննության ընթացք կա, դատախազն իրավունք չունի եւ չի կարող հիասթափվել։ Ավելին՝ այս քրեական գործով ոչ թե հիասթափված վիճակում ենք, այլ մեծ սպասումներ ունեմ, որ հանրությանը հետաքրքրող շատ հարցերի, հանգամանքների օբյեկտիվ բացահայտման կարողանալու ենք հասնել»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։