«Այդ անձանց թվում են զորամասերի հրամանատարներ, գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ»․ Արթուր Դավթյան․ «Առավոտ»
ԱԺ-ում այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2020թ․-ի պատերազմի ժամանակ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ թվեր հրապարակեց եւ հայտնեց, որ սպաների կողմից թույլ են տրվել ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքեր։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց՝ բարձրաստիճան զիվորականների՞ մասին է խոսքը, եւ հիշեցրեց՝ այս ընթացքում զոհված զինծառայողների ծնողները եւս անուններ են տվել, զորամասերի հրամանատարների մատնանշել։ Գրում է «Առավոտը»։
Արթուր Դավթյանը դրական պատասխան տվեց․ «Այդ անձանց թվում կան զորամասերի հրամանատարներ, գումարտակի հրամանատարներ, գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Խնդիրը նրանում է, որ ամեն իրավիճակի հետ կապված հարյուրավոր մարդկանց հարցաքննելու կարիք կա։ Ցավոք, այնպես չի, որ բոլորը ներկայացնում են օբյեկտիվ իրականությունը։ Առաջանում են հակասություններ․ նույն զորամիավորման զինվորականները նույն հարցի մասին տարբեր ցուցմունքներ են տալիս, ի հայտ է գալիս առերեսումներ անելու անհրաժեշտություն։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ որոշ դեպքերում ռազմագիտական հատուկ գիտելիքների գործածման անհրաժեշտություն ենք ունենում»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։