Վստա՛հ եմ, մեր ընդդիմադիր ընկերների հետ հաջողելու ենք․ Արման Դավթյան
Արման Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հայաստանում գոյություն ունեցող հարյուրավոր կուսակցությունների շարքում, ընդամենը ոչ լրիվ երկու տարվա պատմություն ունեցող «Հայրենիք» կուսակցությունը, իր բազմափորձ գործընկեր ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին դարձել է այս ապազգային իշխանություններին հեռացնելու շարժման գլխավոր և լուրջ դերակատարներից մեկը։
Դրա համար կա առնվազն երկու պատճառ՝ կուսակցության ղեկավարի հավասարակշռությունը, առանց նյարդային ժեստերի քաղաքական գործունեությունը և, իհարկե, ճիշտ դիրքավորումը խաղատախտակին: Ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ինքնագովազդ, ոչ մի տեղին-անտեղին հարցազրույցներ տալու, հանրահավաքներում ելույթներ ունենալ, բղավելու հակում, ոչ մի ցուցամոլություն, այլ ընդհակառակը` լուռ, չափ ու ձևի մեջ, իմաստավորված և օգտակար գործողություններ, ինչպես վայել է հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյային, զինվորականին, գեներալին։
Գեներալին, ով վստահ է իր ուժերի վրա, իր քաղաքական թիմի վրա, տիրապետում է ահռելի ինֆորմացիայի՝ բոլորի ու ամեն ինչի մասին և իմ կարծիքով սարկազմով և ինչ որ տեղ նաև հումորով է վերաբերվում շատերի ճղճղոցներին և ջղաձգումներին։ Իսկ եթե Արթուր Վանեցյանը ամբողջովին բացի խաղաքարտերը, հավանաբար շատերը ստիպված պետք է լինեն փաս գնալ, ուղղակի համեստորեն լռում է։
Վստա՛հ եմ, մեր ընդդիմադիր ընկերների հետ հաջողելու և հեռացնելու ենք սրանց»։