211652_close_icon
views-count4281 դիտում article-date 21:36 26-04-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Նմանատիպ նյութեր