211652_close_icon
views-count1051 դիտում article-date 20:18 27-04-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։

Նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանը, այնտեղ գործող ընկերությունների աշխատանքին, իրականցվող նախագծերին։ Նախագահն այնուհետև մասնակցել է ծառատունկին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի վերանորոգման համար հայտարարվել է նախագծային գաղափարների մրցույթ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր