Արթուր Վանեցյանը համակիրների հետ երթ է իրականացնում Երևանում. Ուղիղ
News.am-ը գրում է. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր աջակիցների հետ իրազեկման երթ է սկսել Երևանի փողոցներում։
Այսօրվա քայլերթի երթուղին է՝ Ազատության հրապարակ–Մաշտոցի Պողոտա–Պարոնյան փողոց–Պռոշյան փողոց–Դեմիրճյան փողոց–Բաղրամյան պողոտա– Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը նույնպես իրազեկման երթ է անում, որը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։