211652_close_icon
views-count2922 դիտում article-date 11:42 28-04-2022

Շրջակա միջավայրի փոխնախարարը հրաժարական է ներկայացրել. նա անհնարին է համարում Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը.News.am

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը այսօր՝ ապրիլի 28-ին, NEWS.am-ին հաստատեց Աննա Մազմանյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատճառը այն է, որ Մազմանյանը անհնարին է համարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը։


Հիշեցնենք, որ Մազմանյանը նախարարի տեղակալ է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 22-ին։

Նմանատիպ նյութեր