211652_close_icon
views-count3919 դիտում article-date 21:19 29-04-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ:
Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 1-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Նմանատիպ նյութեր