211652_close_icon
views-count1514 դիտում article-date 19:16 30-04-2022

Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը ընդունել է աշակերտներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները:

«Քաղաքացու օրվա առիթով կառավարությունում հյուրընկալել եմ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի՝ տարբեր դպրոցներ ներկայացնող 8-11-րդ դասարանի աշակերտներին:

Հանդիպմանը պատասխանել եմ նրանց մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հայրենասիրությանը, կրթության ոլորտի զարգացմանը, հասարակական, քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը և այլ թեմաների»,- գրել է Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր