211652_close_icon
views-count3632 դիտում article-date 23:45 30-04-2022

Ցավալի է, բայց տղերքը նաև էս տեսակի համար փաստորեն զոհվեցին. Աննա Կոստանյան

Մոտ մեկ կամ մեկուկես ժամ առաջ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում պատահաբար ականատես եղա հերթական զազրելի տեսարանին, երբ ակնհայտ սադրիչ մեկը զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանեց ու բառացիորեն «փախավ» թաքնվեց հարակից խանութում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Ցավալի է, բայց տղերքը նաև էս տեսակի համար փաստորեն զոհվեցին։
Եթե մի գրամ ամոթ ունենան, փողոցում էլ ոչ ոքի աչքին չեն երևա։
Հանրային անողոք պարսավանքի է պետք ենթարկել անամոթ այս տեսակին, քանի որ խոսքի ու կարծիքի արտահայտման ազատությունը խառնել են սանձարձակության հետ։

Փաստորեն զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանող սադրիչն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր՝ Սերոբ Սարգսյան անունով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր