211652_close_icon
views-count1346 դիտում article-date 13:18 01-05-2022

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամներին, Հայաստանի և Արցախի միավորների ատենապետուհիներին և ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերը՝ նախանշելով իշխանութունների  հետ համագործակցության  ուղղությունները:

Նախագահ Հարությույնյանը շնորհակալություն է հայտնել  հոմուհիներին՝ հատկապես հետպատերազմյան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու և ի հայտ եկած նոր  խնդիրների լուծմանն օժանդակելու  համար:

Նմանատիպ նյութեր