ԱԺ-ի դիմաց անցկացվում է «ուսապարկերի ակցիա»
Այս պահին Բաղրամյան պողոտայում` Ազգային Ժողովի շենքի դիմաց իրականացվում է «Ուսապարկների» ակցիան, հայտնում է Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում։
«Երազում ենք այն օրվա մասին, երբ մեր ԱԺ-ում պատգամավորների փոխարեն որևէ մեկի ուսապարկներ այլևս չլինեն»,-նշել է ակցիայի մասնակից, 5165 շարժման համախոհ Ավետիք Չալաբյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները ԱԺ դիմաց են բերել ուսապարկեր, որոնց վրա ամրացված են ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները։ Մասնակիցներն ուսապարկերը նետեցին գետնին։
«Լրիվ ճիշտ է, ուսապարկերը պետք է լինեն ոստիկանների ոտքերի տակ»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։