Բիշքեկյան համաձայնագրի նշանակությունն ու դասերը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 5ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց մի փաստաթուղթ, որը ղարաբաղյան հակամարտության գոտում տեւական հրադադարի հիմքը դարձավ: Փաստաթուղթն ուժի մեջ մտավ մայիսի 12ին: Թեեւ դա վերջնական խաղաղություն չէր, այլ հրադադար, այնուամենայնիվ, համաձայնագիրը պատմական նշանակություն ունեցավ: Հատկանշական է այն, որ, որպես լիիրավ կողմ, Բիշքեկյան հայտնի պայմանագրի տակ իր ստորագրությունն է դրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը: Իսկ մայիսի 16-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի միջնորդությամբ, Մոսկվայում տեղի ունեցավ հակամարտող բոլոր երեք կողմերի պաշտոնական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ հաստատվեց նախկինում ձեռք բերված համաձայնությունը՝ ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Գաղտնիք չէ, որ Արցախյան առաջին ազատամարտում, իրար հետեւից կրելով խայտառակ պարտություններ ու կորցնելով նորանոր տարածքներ, 1994ի գարնանը հակառակորդն ստիպված էր հաշվի նստել իրողության հետ, մանավանդ որ ադրբեջանական զինված ուժերը լիովին ջլատվել ու բարոյալքվել էին, եւ առիթ էր պետք ժամանակ շահելու համար։ Արցախի զինված ուժերին հաջողվեց մարտական ակտիվ գործողությունների շնորհիվ ազատագրել թշնամու բռնագրաված ավելի քան 50 հայկական բնակավայրեր, վնասազերծել սահմանակից վարչատարածքային 7 ադրբեջանական միավորումներում տեղադրված հենակետերը, շարքից հանել եւ առգրավել հարյուրավոր ծանր զինտեխնիկա, այդ թվում՝ 25 մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ Ադրբեջանի իշխանությունները, ահաբեկված հայկական ուժերի առաջխաղացումից, ստիպված էին հուսալի միջնորդներ որոնել Մոսկվայում։
1994 թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի մայրաքաղաքում զինված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջեւ արդեն ձեռք էր բերվել համաձայնություն։ Հրադադարի անհրաժեշտությունն ընդգծվեց նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունված հռչակագրում, որում հայերին եւ ադրբեջանցիներին կոչ էր արվում դադարեցնել կրակը եւ անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ բանակցություններին։ Մոսկվայի ճնշման տակ Բաքուն ստիպված եղավ «հաշտության» ձեռք մեկնել հայերին…
Մայիսի 16ին բիշքեկյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի մեջլիսի նախագահ Ռ. Գուլիեւը միջնորդների ճնշմամբ նույնպես ստորագրել է հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը։ Հատկանշական է, որ Բիշքեկյան արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է ոչ միայն հակամարտող կողմ, այլեւ ներկայացվում է որպես հաղթող երկիր։ Ընդ որում՝ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ խորհրդարանների ղեկավարները, այնպես էլ Ղրղզստանի մեջլիսի եւ ՌԴ Պետդումայի նախագահները։ Ուշագրավ է եւ այն, որ հակամարտության երեք կողմերի ղեկավարների ստորագրությունները վավերացվել են Ռուսաստանի Դաշնության Պետդումայի եւ Ղրղզստանի մեջլիսի վերին պալատի նախագահների կողմից, ինչն ավելի է կարեւորում փաստաթղթի քաղաքական նշանակությունը։
Դժբախտաբար, անցած տարիների ընթացքում հրադադարն այդպես էլ չփոխակերպվեց լիարժեք խաղաղության: Արցախյան կողմից բազմիցս է ընդգծվել, որ հակամարտության կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման պատմական իրավունքից, մասնավորապես՝ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։ Ընդ որում՝ 1994 թ. Բիշքեկյան արձանագրությունում նշվել է բանակցություններում Արցախի ներկայացուցիչների լիակատար մասնակցության հանգամանքը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։