211652_close_icon
views-count2226 դիտում article-date 15:09 06-05-2022

Հայաստանի իշխանությունները պետք է մանրամասն հետաքննեն մամուլի աշխատակիցների վրա հարձակումները . CPJ. aravot.am

Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի աշխատողների վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հայտարարության մեջ, փոխանցում է Aravot.am-ը։

Նշվում է, որ մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են AntiFake լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, երբ որ նա լուսաբանում էր ցուցարարներին ձերբակալող և ծեծի ենթարկող ոստիկաններին:

Ֆիդանյանն ասել է, որ սև դիմակներով ոստիկանները մի քանի անգամ հրմշտել են իրեն, երբ նա լուսաբանել է բողոքի ցույցերը, թեև հստակ տեսանելի է եղել նրա լրագրողական քարտը։ Ֆիդանյանը պատմել է, որ հրմշտել են նաև AntiFake-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել նրան, սակայն համաձայնել են չձերբակալել նրան լրագրողների միջամտությունից հետո։

Բացի այդ, բողոքի ցույցի ժամանակ MediaHub տեղական լրատվական կայքի թղթակից Նարե Գևորգյանը մոտեցել է երկրի Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին և հարցրել ոստիկանների կողմից իրականացված բռնությունների մասին: Հովհաննիսյանը հարվածել է Գևորգյանի խոսափողին, իսկ ՊՊԾ աշխատակիցը խոչընդոտել է MediaHub-ի օպերատոր Արման Ղարաջյանին, պահանջել շրջել տեսախցիկը, ապա հարվածել սարքին: Երբ լրագրողները հրաժարվել են կատարել պահանջները, Հովհաննիսյանը ոտքով հարվածել է Ղարաջյանի ոտքին։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր