Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի գիշերն առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Մայիսի 6-11-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝
Մայիսի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: