211652_close_icon
views-count1783 դիտում article-date 13:06 08-05-2022

Վերացվել են Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի քարաթափման հետևանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին Մ-8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել մոտ 200 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։

Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ, և ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։
 

Նմանատիպ նյութեր