211652_close_icon
views-count1229 դիտում article-date 20:49 08-05-2022

Շիրակի մարզպետը տեսակցել է արցախյան առաջին պատերազմի երեք մասնակիցների

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 8-ին տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին և Սերիկ Տոնոյանին։ «

Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«Դուք մեր պատմության փառավոր էջերը կերտողներն եք և մեր հաղթանակը ձեզանով ու ձեր մարտական ընկերների կյանքի, առողջության ու հերոսության գնով է եղել։

Դուք մերօրյա հերոսներ եք, ձեր օրինակով պետք է ապրեն ու դաստիարակվեն մեր սերունդները։ Ես գիտեմ` դուք երբեմն անտեսվածության զգացում կարող եք ունենալ, և նեղվելու, և զայրանալու իրավունք ունեք, սակայն վստահեցնում եմ` մենք գնահատում ենք հայրենիքի համար արված ձեր սխրանքներն ու խոնարհվում ենք ձեր ավանդի ու հայրենիքի համար կյանքը տված հերոս հայորդիների հիշատակի առջև» ,- հանդիպումների ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։

Նմանատիպ նյութեր