211652_close_icon
views-count841 դիտում article-date 16:32 10-05-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 154 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 32, անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 12, ընտանեկան բռնության՝ 10, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծեծի՝ 5-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4, անձի առևանգման, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, կաշառակերության, սպանության և հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, որսագողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ազատությունից ապօրինի զրկելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և դատական ակտը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 9 հետախուզվող ։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 1 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր